
Առեղծվածային դեպք Լոռու մարզում. «Ծակ Քար Ժամ» կոչվող եկեղեցու մոտ հայտնաբերվել է տղամարդու հոշոտված դի. Shamshyan. com

Փետրվարի 9-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Կեսօրին ոստիկանության Ստեփանավանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Վարդաբլուր գյուղի մոտակայքում գտնվող եկեղեցու հարևանությամբ դի կա:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ոստիկաններն ու քննիչները Վարդաբլուր գյուղից դեպի հյուսիս՝ 5-րդ կմ հատվածում գտնվող «Ծակ Քար Ժամ» կոչվող եկեղեցուց մոտ 80 մետր հեռավոութայն վրա, հայտնաբերել են տղամարդու հոշոտված դի: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքներն ու դիակի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Մանրամասները՝ կայքում: