Հրաժարվել եմ ծառայողական մեքենայիս վարորդից, որ վերջինս վարի անվճար երթուղին. Գարիկ Սարգսյան

 Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը հայտնել է, որ ինչպես Նոր Կյանք համայնքի ղեկավար եղած ժամանակ էի հրաժարվել իմ ծառայողական մեքենայի վարորդից, ով վարում էր համայնքի անվճար ուսանողական տրանսպորտը, այնպես էլ հիմա հրաժարվել է իր ծառայողական մեքենայի վարորդից, որպեսզի վերջինս վարի ներհամայնքային անվճար երթուղու միկրոավտոբուսը։ 

 

Այսպես նա արձագանքել է Hetq.am-ի հրապարակմանը։ 

 

Նշենք, որ Hetq-ը գրել էր, որ արդեն երկու օր է Վեդու համայնքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկել է անվճար միջհամայնքային երթուղի, որն ապահովում է Վեդի համայնքի բնակավայրերի միջև տրանսպորտային կապը։ Երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի ծառայողական ավտոմեքենայի վարորդն է:

Քաղաքականություն