ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՆԱՍԱ-ն պատմության մեջ առաջին անգամ լուսանկարել է Վեներայի մակերևույթը

ՆԱՍԱ-ն իր արձակած Parker զոնդի միջոցով պատմության մեջ առաջին անգամ լուսանկարել է Վեներա մոլորակի մակերևույթը: Այժմ աստղաֆիզիկոսներն արդեն ունեն Վեներայի մակերեսի նկարները, հայտնում է ԱՄՆ տիեզերական գործակալությունը։
 

Մոլորակում, պարզվում է, այնքան տաք է, որ արված կադրերում դուք կարող եք ինֆրակարմիր սպեկտրում տեսնել նրա քարքարոտ մակերևույթի փայլը, ճիշտ այնպես, ինչպես փայլուն մետաղը լույս է արձակում:
 

«Վեներան գիշերային երկնքի ամենապայծառ օբյեկտներից մեկն է, բայց մինչև վերջերս մենք գրեթե տեղեկություն չունեինք, թե ինչպիսի տեսք ունի այս մոլորակի մակերևույթը: Դա պայմանավորված է նրանով, որ չափազանց խիտ մթնոլորտը խանգարում է մակերևույթի ուսումնասիրությանը», -

ասել է ԱՄՆ ռազմածովային ուժերի հետազոտական ​​լաբորատորիայի աստղաֆիզիկոս Բրայան Վուդը։
 

Նոր նկարները պետք է հետազոտողներին  օգնեն ուսումնասիրել Վեներայի երկրաբանական առանձնահատկությունները: Նկարներից մեկում պատկերված է մոլորակի ամենամեծ լեռնային շրջանը՝ Աֆրոդիտե Տերրան: Հավանաբար, ստացված տվյալները կօգնեն բացահայտել մեր արեգակնային համակարգի ձևավորման որոշ առեղծվածներ:

Քաղաքականություն