Ամերիկյան բանակի լրացուցիչ ուժերը սկսել են ժամանել Լեհաստան
Ամերիկյան բանակի լրացուցիչ ուժերը կտեղակայվեն Լեհաստանի հարավ-արևելյան մասում՝ Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու, հայտնել է հանրապետության ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը:
Օրերս Պենտագոնը սկսել է լրացուցիչ ուժեր տեղափոխել Արևելյան Եվրոպա։ Մասնավորապես, Լեհաստան կժամանեն լրացուցիչ 1,7 հազար ամերիկացի զինվորականներ։ Նրանք արդեն սկսել են ժամանել Ժեշուվի մոտ գտնվող Յասենկա օդանավակայան։
«ԱՄՆ զորքերի կայծակնային ժամանումը Լեհաստան լավագույն պատասխանն է տալիս ՆԱՏՕ-ի արևելյան թևի համար սպառնալիքներին և վկայում է դաշնակցային պարտավորությունների հանդեպ լուրջ վերաբերմունքի մասին։ Զինվորները գործելու են մեր երկրի արևելա-հարավային մասում», - , Twitter-ում գրել է Բլաշչակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն
Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին անցած չորեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ն շուտով լրացուցիչ ուժեր կուղարկի Ռումինիա, Լեհաստան և Գերմանիա: Նա ընդգծել է, որ ուժերն ուղղվում են տարածաշրջան «ոչ ընդմիշտ», «դա արձագանք է ընթացիկ իրավիճակին, նրանք (ուղարկվող զինվորականները) չեն կռվելու Ուկրաինայում»:
Նրա խոսքով ՝ ուժերի ուղարկումն անհրաժեշտ է տարածաշրջանում դաշնակիցներին «աջակցություն ցուցաբերելու» համար։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործ...
ԱՄՆ-ում հաշվարկել են՝ ինչ կլինի Ռուսաստանի կողմից Ուկրաինա «ներխուժման» դեպքում․ Reuters
Ըստ ԱՄՆ-ի գնահատականների ռուսական ներխուժման ժամանակ Ուկրաինայի կորուստները կկազմեն մինչև 25 000 զինվորական և մինչև 50 0...
«Ես խմող մարդ չեմ, բայց Ելցինի հետ երբեմն ստիպված էի լինում»․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկն ու Մոսկվան համատեղ պատասխան կտան, եթե Կիեւը պատերազմ սկս...
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղ...