Հասարակություն

Բայդենը մեր երկիրը մեկ տարում ոչնչացրել է. Թրամփ

Բայդենը մեր երկիրը մեկ տարում ոչնչացրել է. Թրամփ

Դոնալդ Թրամփը կարծում է, որ դեմոկրատական կուսակցությունը եւ Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենը մեկ տարվա ընթացքում ավերել են Միացյալ Նահանգները: 

«Շատ բաներ վատ են ընթանում և դա  հարված է հասցրել մարդկանց ընդամենը մեկ տարվա ընթացքում։ Մեր երկիրը մեկ տարում ոչնչացրել են», - ասել է նա։

Թրամփը դեմոկրատներին պարբերաբար մեղադրում է այն բանում, որ նրանք ԱՄՆ-ին ոչնչացնում են իշխանության գալու պահից ի վեր։ Նրա գլխավոր մեղադրանքը դեմոկրատներին ու Բայդենին՝ 2020 թվականի ընտրությունների արդյունքները կեղծելն է։ Թրամփը նաեւ հայտարարում է, որ դեմոկրատների պատճառով աճել է հանցավորության մակարդակը, շարունակվում է միգրանտների անվերահսկելի ներհոսքը հարավային սահմանով, ԱՄՆ-ն կախվածության մեջ է հայտնվել նավթի ռուսական մատակարարումներից, Ռուսաստանն ու Չինաստանը թալիբներից ստացել են ամերիկյան մարտական տեխնիկա՝ նմանը ստեղծելու համար:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250