Հասարակություն
Մինչև 12 տարեկան անչափահասներին անհրաժեշտ է պատվաստել այլ դեղաչափով. Վրաստանի առողջապահության նախարար
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան այսօր անդրադարձել է անչափահասների պատվաստմանը՝ նշելով, որ մինչև 12 տարեկան երեխաներին անհրաժեշտ է պատվաստել այլ չափաբաժնով։ Հաղորդում է Aliq Media-ն։
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախատեսում է մինչև հուլիս պատվաստել ընդհանուր բնակչության 70%-ին: Ըստ այդմ, մենք ևս պիտի հետևենք օրինակին, և մեր առաջիկա պլանների մեջ է մտնում շարունակել պատվաստումները խթանիչ դեղաչափով, և պատվաստել մինչև 12 տարեկան երեխաներին այլ դեղաչափով։ Այդ հարցով մենք նախնական բանակցություններ ունենք արտադրողների հետ»,- նշել է փոխնախարարը։
Գաբունիան հավելել է, որ պատվաստումը խրախուսող ծրագրերը կշարունակվեն գործել թիրախային խմբում գտնվող բարձր տարիքի քաղաքացիների համար։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիշեր-ցերեկ աշխատել եմ, 140 կգ-անոց տղա էի, դարձել էի 85 կգ. Գագիկ Ծառուկյան
Հռոմի պապը ԱՄՆ-ում թեմի առաջնորդ է նշանակել նախկին անօրինական ներգաղթյալի
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրանցի սահմանազատված հատվածում եկեղեցու օծումը խորհրդանշական է. Նիկոլ Փաշինյան
5.0