Հասարակություն

Հայաստանը իրավունք չունի սահմանազատման հարցում որևէ պայման դնելու․ Բայրամով

Հայաստանը իրավունք չունի սահմանազատման հարցում որևէ պայման դնելու․ Բայրամով

Երկու շաբաթ առաջ հայկական կողմը հանդես եկավ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման նոր առաջարկներով։ Ինչպես հաղորդում է Trend-ը, այդ մասին հայտարարել Է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Հունգարիայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ 

 

«Հայկական կողմը որոշակի պայմաններ է դրել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանի սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքը սկսելու համար։ Ադրբեջանը հայտարարել է, որ կարող է սկսել այդ գործընթացը, բայց առանց որեւէ պայմանների»,-ասել է Բայրամովը։

 

Նրա խոսքով ՝ սահմանների սահմանազատման հարցում որեւէ "կրեատիվ" մոտեցման անհրաժեշտություն չկա, եւ միջազգային սահմանները պետք է ճանաչվեն։

 

«Հայաստանը, որը 30 տարի շարունակ օկուպացրել է ադրբեջանական հողերը, չունի ո՛չ իրավաբանական, ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական իրավունք սահմանազատման ինչ-որ պայմաններ դնելու»,- ընդգծել է Բայրամովը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250