
Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում ընդունելը օրակարգում չկա. Գերմանիայի կառավարություն

Երկրներն իրավունք ունեն ազատորեն ընտրելու, թե որ դաշինքներին են ցանկանում միանալ, սակայն Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չկա։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրեյտը։
Այսպիսով, նա մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ռիսկերի մասին։
Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «ֆրանսիական բանաձևով», այն է՝ նախատեսում քաղաքական, բայց ոչ ռազմական անդամակցություն, Հեբեշտրեյտը նշել է, որ դա ենթադրում է անդամակցություն դաշինքին։
«Սակայն, ինչպես ես հենց նոր մեջբերեցի, Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում ընդունելը օրակարգում չէ»,- ասել է նա։