CNN-ի գործադիր տնօրենը պաշտոնից ազատվել է ծառայողական սիրավեպի պատճառով

CNN-ի նախագահ Ջեֆ Ցուկերը հայտարարել է իր հրաժարականի մասին ծառայողական սիրավեպի պատճառով, որի մասին ժամանակին չի հայտնել իր վերադասներին: Նրա հայտարարությունը հրապարակվել է հեռուսաալիքի կայքում։ Այս մասին գրում է Lenta.ru-ն:
 

Տեղեկությունը պարզվել է CNN-ի նախկին հաղորդավար Քրիս Կուոմոյի հետաքննության ընթացքում: 

 

Հեռուստաալիքի նախկին ղեկավարը չի նշել իր գործընկերոջ անունը, սակայն նշել է, որ հարաբերությունները զարգացել են փոխադարձ համաձայնությամբ։ «Ինձնից պահանջվում էր պատմել այդ մասին, երբ դեռ նոր էր սկսվում, բայց ես չարեցի: Ես սխալվեցի»,- ասել է նա։

Քաղաքականություն