
Ադրբեջանը մտադիր է Հայաստանի սահման ձգվող երկաթգիծ կառուցել մինչև 2023

Ադրբեջանը մտադիր է 2023 թվականին մինչև Հայաստանի սահման ձգվող երկաթգիծ կառուցել, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված հաղորդագրության՝ «Զանգիլան քաղաքի օդանավակայանը շահագործման կհանձնվի 2022 թվականին, մինչև Հայաստանի հետ սահմանը երկաթգիծը կկառուցվի 2023 թվականին, կիրականացվի նաև ավտոմոբիլային ճանապարհի շինարարություն»:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները եռակողմ հայտարարություն էին ստորագրել, որն առնչվում է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: