Թուրքիան համաձայնել է շարունակել բանակցությունները` առանց նախապայմանների
Թուրքիայի ԱԳՆ-ն նույնպես հաղորդագրություն է տարածել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպման վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հաղորդագրությունը հրապարակվել է Թուրքիայի ԱԳՆ կայքում: Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը ևս որակվել է դրական և կառուցողական:
«Իրենց առաջին հանդիպման ընթացքում, որն անցավ դրական և կառուցողական մթնոլորտում, հատուկ ներկայացուցիչները նախնական մտքեր են փոխանակել Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսության միջոցով իրականացվելիք կարգավորման գործընթացի վերաբերյալ: Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման նպատակով բանակցությունները՝ առանց նախապայմանների»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ կողմերի միջև երկրորդ հանդիպման վայրն ու ժամկետը կորոշվի ավելի ուշ: «Հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպման վայրն ու ժամկետը կորոշվի ավելի ուշ՝ դիվանագիտական խողովակներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հատուկ ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ նույնաբովանդակ հայտարարություն ավելի վաղ տարածել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի հայտարարությունները թանկ կարժենան․ Ֆրանսիան սպառնում է արտաքսել դեսպանին
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հունվարի 13-ին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ն...
Նիկոլ Փաշինյանի որոշումը` Երասխ – Ադրբեջան սահմանի վերաբերյալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետության երկաթուղու Երասխ – Ադրբեջանի Հանրապետության սահման և Մե...
Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է ilur.am-ի՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ ...
«Փնտրվում է բարերար կամ կամեցող բարեկամ»․ Ավանեսյան․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սահմանադրական դատարանը 2020-ի դեկտեմբերի 23-ին հակասահմանադրական էր ճանաչել առողջապահ...