ՌԴ ԱԳՆ-ն` Վրաստանի «3+3» ձևաչափին միանալու մասին
Վրաստանի միացումը Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափին չի պարտավորեցնի երկրին փոխել իր քաղաքական դիրքերը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Կարելի է պայմանավորվել, որ մենք կքննարկենք այդ ձևաչափում բացառիկ թեմաներ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում բոլոր մասնակիցների համար»,- ասել է Լավրովը՝ նկատելով, որ Մոսկվան դիվանագիտական հարաբերություններ չունի Թբիլիսիի հետ, այդ իսկ պատճառով ավելի քիչ հնարավորություն ունի բացատրելու վերոնշյալ ձևաչափով փոխգործակցության առավելությունները:
«Մենք դիմել ենք մեր թուրք, ադրբեջանցի, հայ ընկերներին՝ խնդրելով, որ նրանք այնուամենայնիվ բացատրեն մեր վրացի հարևաններին այս ձևաչափին միանալու իրենց շահը: Դա նրանց ոչնչի չի պարտավորեցնի, ինչ վերաբերում է իրենց քաղաքական դիրքորոշումներին»,- ընդգծել է Լավրովը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խցանումները տնտեսական ակտիվության ցուցանիշ են. Քերոբյան
Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու նախագծով առաջարկվում է առևտրային սրահներում առանձնացված դա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ խաղաղապահները ապահովում են Ալմաթիի կարևոր օբյեկտների անվտանգությունը
Ղազախստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են հայ խաղաղապահներն ապահովու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախագահը ԱՄԷ ԱԳՄՀ նախարարի հետ քննարկել է ռազմագերիների հարցը
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ արտաք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուս խաղաղապահները տեխնիկա են լցնում ինքնաթիռներ և թռչում Ղազախստան
Տելեգրամյան ալիքներում հրապարակվում են կադրեր, թե ինչպես են ՀԱՊԿ զորքերի ռուս խաղաղապահները տեխնիկա լցնում ինքնաթիռներ և...