Շոյգուն փակ ուղիներով փոխգործակցում է ՀԱՊԿ անդամ երկրների հետ
ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն մշտական աշխատանքային կապ է պահում Ղազախստանի պաշտպանության նախարարի հետ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ռուսական ռազմական գերատեսչության ղեկավարը փակ ուղիներով փոխգործակցում է ՀԱՊԿ անդամ երկրների իր գործընկերների՝ Հայաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ղրղզստանի պաշտպանության նախարարների հետ՝ քննարկելով խաղաղապահ զորակազմի տեղափոխումը և Ղազախստանում խաղաղապահ գործողությունների իրականացումը: Բոլոր հարցերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվում:
Նշենք` Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել հունվարի 2-ին։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս եկան փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ընդդեմ գազի թանկացման։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվեցին ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայտնեցին, որ կվերանայեն գազի սակագինը, սակայն երկրում իրավիճակը չկայունացավ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, բողոքի ցույցերի համատեքստում, հայտարարեց, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը։
ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) հավաքական անվտանգության խորհրդի՝ 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման և կարգավորման հաստատման նպատակով սահմանափակ ժամանակահատվածով այդ երկիր են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը:
Նմանատիպ հոդվածներ
«Ամբողջ աշխարհը դա տեսավ ղարաբաղյան հաղթանակի ժամանակ»․ Մևլութ Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Ղազախստանում կատարվող վերջին իրադարձություններին։ Նա մասնավոր...
Տոկաևը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր ուղերձում շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկ...
Նազարբաևը Նուրսուլթանում է․ մամուլի քարտուղար
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը գտնվում է հանրապետության մայրաքաղաքում և անմիջական կապ է պահպանում պետու...
«Այս լեգիտիմ ակնկալիքը ունի բացառիկ հանրային պահանջ»․ Արամ Վարդևանյանը պահանջում է դիմել ՀԱՊԿ-ին
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «2021 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳՆ պ...