Հայաստանը՝ ռուս զբոսաշրջիկների սիրելին․ ամանորյա հանգստի համար 2-րդ նախընտրելի վայրն է եղել

Ռուսների կողմից նոր 2022 թվականը նշելու ամենահայտնի ուղղությունները եղել են Սոչին, Հայաստանը, Մալդիվները և Սեյշելյան կղզիները: 

Նշվում է, որ երկրի ներսում հանգիստը կազմակերպելու համար Ռուսաստանի բնակիչները ամենաշատն ընտրել են Սոչին, Կրասնոդարի երկրամասի այլ ծովափնյա քաղաքները, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգը, Կալինինգրադը:

Միևնույն ժամանակ, ռուսաստանցիների՝ իրենց երկրի ներսում ճանապարհորդելու նկատմամբ չնվազող հետաքրքրության ֆոնին, ավելացել է դեպի մոտակա երկրներ ուղևորությունների պահանջարկը։ Այս համատեքստում ամանորյա տոներին Հայաստանը դարձել է առաջատար:

Դեպի հեռավոր երկրներ ուղևորությունների համատեքստում տոներին հանգիստը կազմակերպելու համար ռուսաստանցիներն ամենաշատը նախընտրել են Մալդիվներն ու Սեյշելյան կղզիները, այնուհետև՝ Դոմինիկյան Հանրապետությունը: Կարիբյան կղզիները ռուսաստանցիների համար ևս նախընտրելի վայրերից են:

Ռուսաստանցիները նաև հետաքրքված են ԱՄԷ, մասնավորապես Դուբայ, ինչպես նաև Հորդանան և Մարոկկո ուղղություններով:

Քաղաքականություն