«Բայց սա է կյանքը, այս հակասությունն է կյանքը». Մկրտիչ Իսրայելյան

Լրագրող Մկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

 

«Կյանքը հենց կազմված է ուրախությունից ու տխրությունից։ Չլիներ դրանցից մեկը՝ մյուսը կկորցներ իմաստը։ Մարդու կյանքը տխրության և ուրախության պահերով է իմաստ ստանում, կորստով ու ձեռքբերումով է իմաստ ստանում։ Հայաստանը ու այստեղ ապրող մարդիկ վերջին մեկ տարում թերևեւս ամենաշատը բախվեցին կյանքի զուգահեռ աշխարհներին։ Դժվար է նայել Եռաբլուրին և հրապարակների տոնածառներին, չափազանց ծանր է նայել նաև Եռաբլուրը լուսավորող մոմերին և Հայաստանի երկինքը լուսավորող հրավառությանը։ Բայց դա է կյանքը, այդ հակասությունն է կյանքը։ Ու կարևորը, որ մենք չկորցնենք էդ հակասության սահմանը։ Չապրենք միայն կորուստներով, կամ չապրենք միայն ձեռքբերումներով, այլապես կկորցնենք ձեռքբերումների և կորուստների իմաստը»։

Քաղաքականություն