Բայդենն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել․ մանրամասներ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հետախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Առաջնորդներն անդրադարձել են այնպիսի թեմաների, ինչպիսիք են ԱՄՆ-ի և դաշնակիցների արձագանքը Ռուսաստանի գործողություններին, անվտանգության ոլորտում շփումերը և հանձնառությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։
ԱՄՆ նախագահի վարչակազմում հավելել են, որ առաջնորդներն աջակցություն են հայտնել մի շարք հարցեր, այդ թվում ռազմավարական կայունությանը վերաբերող,դիվանագիտական ջանքերով լուծելու հնարավորությանը։
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն, իր դաշնակիցներն ու գործընկերները վճռական պատասխան կտան Ուկրաինայի սահմանին իրադրության սրացման դեպքում։ Բայդենն աջակցություն է հայտնել վստահության ամրապնդման միջոցառումներին՝ ուղղված Դոնբասում լարվածության թուլացմանը և ակտիվ դիվանագիտությանը՝ նորմանդական ձևաչափի շրջանակում Մինսկի պայմանագրերի կատարումը խթանելու համար։
Զրույցի վերջում կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ առաջիկա շփումներն ու հավանություն տվել ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ-ի գծով իրականացվող դիվանագիտական ջանքերին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ-ի նախագահությունը
Հայաստանը ստանձնել է 2022 թ. նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ Տաջիկստանից...
Փաշինյանը հայտարարություն է տարածել. ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կմեկնեն Ղազախստան
Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխ...
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...