ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իր դեմ թշնամանք չունեմ․ Մալենան՝ ադրբեջանցի մասնակցի հետ ողջագուրվելու մասին
«Մանկական Եվրատեսիլ 2021»–ին Հայաստանին հաղթանակ բերած 14–ամյա Մալենան ժամանեց Երևան։ Պատանի երգչուհուն դիմավորելու համար օդանավակայանում էին հավաքվել հարազատներն ու երկրպագուները։
«Չէի սպասում, որ այսքան մարդ կգա ինձ համար։ Շատ շնորհակալ եմ բոլորին, որ եկել են, բոլորին շատ–շատ սիրում եմ։ Շնորհակալ եմ իմ օգտին քվեարկելու համար»,– ասաց Մալենան ու հավելեց, որ հաղթանակը փոքր–ինչ կանխատեսելի էր, քանի որ երգի արձագանքը շատ մեծ էր։
«Ես երբեք չէի եղել այսպիսի մեծ բեմում, սկզբում շատ հուզված էի, բայց մի քանի փորձից հետո ամեն ինչ անցավ։ Բուն համերգի օրն արդեն հաճույք էի ստանում իմ ելույթից»,– ասաց պատանի երգչուհին, որը երազում է մեծ արտիստ դառնալու, Հայաստանի անունը հաջորդիվ էլ բարձր պահելու համար։
Մալենան 2018–ին չէր անցել «Դեպի Մանկական Եվրատեսիլ» մրցույթը, իսկ 2020-ին, երբ Հանրային ներքին ընտրությամբ պետք է ներկայացներ Հայաստանը, չմեկնեց, քանի որ հետպատերազմական շրջանում որոշվեց չմասնացել մրցույթին։
Երգչունի անդրադարձավ նաև հաղթանակից հետո Ադրբեջանի մասնակցի շնորհավորանքին և գրկախառնության տեսարանին։
Մանրամասները՝ տեսանյութում․
Լուսանկարը՝ tert.am-ի