ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էս նեղ պահին 200 հազար դոլարանոց մեքենա գնողներն ասում են` Հայկը հեղափոխությունից շեղվել է». Մարության

«Այս մարդիկ ասում են՝ Հայկը հեղափոխությունից շեղվել է. Սա ասում են մարդիկ, որոնք երկրի համար էս նեղ պահին 200 հազար դոլարանոց մեքենա են գնում»,- այս մասին ավագանու նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետը։

Հայկ Մարությանը նշեց, որ ամբողջ քաղաքական թիմով մեկ ամիս շարունակ լծվում են արդարացնելու ԱԺ նախագահի համար նոր մեքենա գնելու որոշումը, որ ցույց տան՝ թե ինչքան անհրաժեշտ գնում էր դա պետության համար։

«Մի երկիր, որը 30 տոկոս աղքատություն ունի, միջազգային իր գործընկերներից փող է խնդրում իր մանկապարտեզները վերանորոգելու, իր ճանապարհները կառուցելու, իր բյուջետային ծախսերը փակելու համար՝ արդարացնում է 200 հազար դոլարանոց մեքենայի գնումը, իբր դա պետության պրիստիժի համար է։ Դա պրիստիժ չի, հակառակը՝ սա վատ տպավորություն է թողնում։ Դրանով դուք անգամ խղճահարություն չեք առաջացնում, այլ միայն տարակուսանք և քմծիծաղ»։

Մարությանը հիշեցրեց, որ 2019 թվականին վաճառքի է հանել Mercedes s class մեքենան, գումարը մուտք է արել քաղաքային բյուջե։ Ամբողջ ընթացքում էկոնոմ դասի Nissan է վարել, ընդ որում՝ առանց վարորդի։ Թիկնապահների մասին էլ խոսք չունի։ Մարությանը հիշեցրեց՝ երբեք պարգևավճար չի ստացել ու թույլ չի տվել բարձրացնել իր աշխատավարձը։ Կարծում է՝ սա հերոսություն չէ։ Սա պետք է լիներ հեղափոխական մանդատ ստացած ցանկացած պաշտոնյայի համոզնունքը։

«Այստեղ պետական աշխատանքը ինքնազոհություն և զրկանք պետք է լինի դեռ երկար տարիներ, բայց ինչպես տեսնում ենք՝ ՔՊ իմ գործընկերները, ցավոք, չեն կիսում այս սկզբունքը։ Դե հիմա ասեք՝ ո՞վ է շեղվել հեղափոխական արժեքներից»։

Մարությանը նշեց, որ սա է պատճառը, որ իր ու ՔՊ-ի կապն այդան կարճ է տևել։

Քաղաքականություն