
Պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը հերթական անգամ պարգեւատրվե՞լ են

«Ազգային ժողովում հերթական անգամ պարգեւատրումներն են բաժանվել։ Այս մասին գրում է 168.am-ը։
Թեեւ Ազգային ժողովի իշխանական պատգամավորներն իրենց տարբեր հարցազրույցներում հայտարարում են, որ պարգեւատրումները տրվում են ոչ թե պատգամավորներին, այլ ԱԺ աշխատակազմին, սակայն դեկտեմբերի 17-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է որոշում եւ ԱԺ աշխատակազմի հետ միասին պարգեւատրել պատգամավորներին։
Սիմոնյանի որոշմամբ՝ ԱԺ-ում պարգեւատրվել են միանվագ դրամական պարգեւատրմամբ։
Հիշեցնենք, որ պատգամավորները, բացի պարգեւատրումից, յուրաքանչյուր ամիս ստանում են նաեւ 250 հազար դրամ՝ որպես պատգամավորական գործունեության համար վճար, նախկինում գործող 50 հազար դրամի փոխարեն»։
Auroranews-ը կապ հաստատեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ աշխատակազմում ստացել են տասներեքերորդ աշխատավարձ։