ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ խղճով է փոխարինելու Մարությանին. քաղաքապետի թեկնածու Հրաչյա Սարգսյանը պատասխանեց
Ես անվստահություն չեմ հայտնել Հայկ Մարությանին, պարզապես իմ համաձայնությունն եմ տվել դրան: Ես Հայկ Մարությանի հետ խնդիրներ չենք ունեցել, շատ լավ աշխատել ենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետի թեկնածու Հրաչյա Սարգսյանը և հավելեց, որ գոհ է Հայկ Մարությանի աշխատանքից:
Լրագրողի հարցին՝ ինչ խղճո՞վ է փոխարինելու Հայկ Մարությանին, վերջինս արձագանքեց.
«Այն խղճով, որ ծրագրերը, որոնք մենք սկսել ենք 2018թ-ին, այդ բոլոր ծրագրերը պետք է իրականացնենք:
Մեր նախընտրական ծրագիրը 5 տարով է եղել, դեռ 2 տարի կա: Նախորդ երեք տարում մեր պետությունը շատ փորձությունների է անցել, բայց մենք արձանագրել ենք հաջողություններ, որի մասին դուք տեղյակ էլ»,-ասաց Հրաչյա Սարգսյանը:
Հրաչյա Սարգսյանի խոսքով՝ կառավարության և ավագանու միջև ճգնաժամ կա, իսկ ինքն իր համաձայնությունն է տվել այդ ճգնաժամի լուծման համար:
Հարցին՝ հրաժարվելու է իր աշխատավարձից, Հրաչյա Սարգսյանն արձագանքեց կտրուկ ոչ.՝
«Իմ եկամուտի աղբյուրը միայն աշխատավարձն է, այլ աղբյուր չունեմ»,-ասաց նա:
Նաև հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հանդիպում չի ունեցել և չի անդամակցելու «Քաղաքացիական պայմանագրին»: