ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ Տոմսկի հիպերմարկետներից մեկում, լսվել են պայթյունի ձայներ

Այսօր` դեկտեմբերի 21-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Տոմսկում գտնվող Lenta հիպերմարկետում։ Նախնական տվյալներով՝ շենքից տարհանվել է ավելի քան 110 մարդ, հայտնում է vtomske.ru-ն։

 

Տարածաշրջանային արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ ՌԴ ԱԻՆ հրշեջ-փրկարարական ծառայությունը հաղորդագրություն է ստացել ժամը 15:06-ին Էլիզարովիխ 13 հասցեում գտնվող «Լենտա»-ում բռնկված հրդեհի մասին։

Առաջին վաշտի ժամանման պահին շենքի տանիքի տակից ծուխ էր դուրս գալիս, լսվել են պայթյունի ձայներ: Նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է դյուրավառ առարկաների, նյութերի բաժնում։

 

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ տեղում աշխատում է 24 միավոր տեխնիկա, 76 մարդ։ Տեղում գործում է նաև որոնողափրկարարական և շտապօգնության ծառայություն։

 

Ընկերության մամուլի ծառայությունը նույնպես մեկնաբանել է տեղի ունեցած հրդեհը։

«Հրդեհը տեղի է ունեցել հիպերմարկետի ոչ պարենային հատվածում, որտեղ պալետները բռնկվել են։ Անձնակազմն ու այցելուները տարհանվել են խանութից, տուժածներ չկան», հաղորդում է Lenta-ն։ 

Քաղաքականություն