ԱՄՆ-ում «օմիկրոն» շտամով վարակված առաջին մահն է գրանցվել. այս շտամն արդեն դարձել է գերիշխող

Կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէն գերիշխող է դարձել ԱՄՆ-ում՝ կազմելով շաբաթվա ընթացքում գրանցված դեպքերի գրեթե երեք քառորդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է CDC բժշկական կարգավորիչը:

Օմիկրոնը, որի առաջին դեպքն ԱՄՆ-ում գրանցվել Է դեկտեմբերի 1-ին միայն, դեկտեմբերի 18-ին ավարտված շաբաթվա ընթացքում կազմել է հաստատված բոլոր դեպքերի 73,2 տոկոսն այն դեպքում, երբ մեկ շաբաթ ավելի վաղ այդ շտամն ուներ 12-տոկոսանոց բաժին, իսկ մնացած դեպքերը բաժին են ընկել դելտա շտամին: ԱՄՆ-ում առաջին անգամ գրանցվել է COVID-19-ի օմիկրոն շտամով վարակված մարդու մահը, հաղորդել է ABC-ն՝ վկայակոչելով Տեխասի առողջապահական համակարգը:

«Հարիսի օկրուգի ներկայացուցիչները միայն ճշտել են, որ մահացածը «50-ից բարձր տարիքի տղամարդ է, որը պատվաստված չի եղել եւ ունեցել է առողջության հետ կապված լուրջ խնդիրներ»,-ասվում է հրապարակման մեջ:

SARS-CoV-2-ի նոր տարատեսակը՝ B.1.1.529-ը նոյեմբերի կեսերին հայտնաբերվել է Բոտսվանայում եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Մասնագետներն այն կարծիքին են, որ դա կարող է սպառնալիք ներկայացնել, քանի որ չափազանց արագ Է տարածվում, քան մյուս շտամները, որոնք գիտնականները հայտնաբերել են համավարակի ժամանակաշրջանում, եւ պարունակում Է մեծ քանակությամբ մուտացիաներ:

Երիթավոր սպիտակուցում միանգամից մի քանի փոփոխությունները պոտենցիալ կերպով ունակ են դժվարացնելու հակամարմինների կողմից ախտածինի չեզոքացումը, ինչը կարող է ազդել պատվաստանյութերի արդյունավետության վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Քաղաքականություն

Պատահարներ