Մակրոնը ողջունել է 10 հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերյան գրառմամբ ողջունել է դեկտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից 10 հայ ռազմագերիների ազատ արձակումը և նրանց վերադարձը Հայաստան։
«Ազատ են արձակվել 10 հայ զինվորներ։ Ես ցանկանում եմ ողջունել Եվրոպական Միության վճռական գործողությունները, որոնց օգնությամբ մենք կշարունակենք առաջ տանել երկխոսության այդ ուղին, որը տանում է դեպի խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև: Մենք առաջ ենք գնում»,- գրել է Մակրոնը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 10 հայ ռազմագերիներ են վերադարձել հայրենիք։ Նրանք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին:
Նմանատիպ հոդվածներ
Բրյուսելում կայացել է նաև Փաշինյան-Մակրոն-Ալիև հանդիպում
Բրյուսելում ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայ...
Ինչ են քննարկել. Շառլ Միշելը մանրամասներ է ներկայացրել Ալիևի և Փաշինյանի հետ եռակողմ հանդիպումից
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում եռակողմ բանակցությունների արդյունքներով հանդես է եկել հայտարարությամբ: «Հայա...
Մեկնարկել է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլ...
Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը. Փաշինյան
Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկ...