Սահմանամերձ գյուղերում թաղեր կան, որտեղ երեկոները տներից մեկ-երկուսում է լույս վառվում. Ոսկան Սարգսյան
| Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «25 տարում Տավուշի մարզը երկու քաղաքի բնակչություն է կորցրել 1996թ․ փետրվարի 18-ին , երբ կազմավորվեց Տավուշի մարզը, մարզի բնակչության թիվը 134100 էր։ 2021թ․ հունվարի 1-ի դրութամբ, ըստ պետական վիճակագրության կոմիտեի, մարզի բնակչության թիվը 121 500 է։ Ստացվում է, որ 25 տարում 12 հազար 600 մարդ, կամ մարզի երկու քաղաքի՝ Նոյեմբերյանի և Բերդի ընդհանուր թվով բնակչություն է կորցրել, որոնք հիմնականում գաղթել են Ռուսաստան, փոքր չափով նաև ներքին միգրացիա է եղել, այսինքն՝ սահմանամերձ գյուղերից տեղափոխվել են Երևան կամ ՝ Հայաստանի այլ բնակավայրեր; Արտագաղթը ցայտուն է երևում Տավուշի մարզի սահմանամերձ, փոքր գյուղերում։ Սահմանամերձ գյուղերում թաղեր կան, որտեղ երեկոները տներից մեկ-երկուսում է լույս վառվում, այնտեղ էլ հիմնականում ծերեր են ապրում»։ |






























