Կողմ կքվեարկենք Ալեն Սիմոնյանի հրաժարականին. Թագուհի Թովմասյան
ՀՀ գործող իշխանությունն օր առաջ պետք է հեռանա, և դա մեզ համար օրակարգային է։ ԱԺ-ում այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և Թագուհի Թովմասյանը չեն մասնակցել Ալեն Սիմոնյանին անվստահություն հայտնելու ստորագրահավաքին, Թագուհի Թովմասյանն ասաց, որ որևէ բան ստորագրելու ընթացակարգ չկա։
«Մեր խմբակցությունն առավել քան միասնական է, և իշխանության ցանկացած ներկայացուցչի հեռացումը համարում ենք ամենաօրակարգային ու հրատապ խնդիրներից մեկը։ Եթե առաջիկայում լինի նմանատիպ նախաձեռնություն, բնականաբար կմիանանք»,-նշեց Թագուհի Թովմասյանը՝ հավելելով, որ Ալեն Սիմոնյանի հրաժարականին կողմ կքվեարկեն, եթե նախագիծը մտնի ԱԺ օրակարգ։






























