«Երևանի քաղաքապետարա՛ն, տրանսպորտ չկա. շնորհակալություն». քաղաքացիներ
«Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality , տրանսպորտ չկա։
Շնորհակալություն»,- գրել է սոցիալական ցանցերի օգտատերերից մեկը
Մեկ այլ օգտատեր էլ ահազանգում է. «38 համարը գիծ դուրս չի եկել
07:30-ից ուղևորները սպասում են»:
Օգտատեր Ռուզաննա Շահինյանն էլ գրել է. «21-րդ դար, դեկտեմբերի 13, ժամը 07:15:
Ցրտի և մթի մեջ Երևանի Գայի-Մոլդովական խաչմերուկի կանգառում սպասում ենք հասարակական տրանսպորտի:
Այլ կանգառներում ևս շատ մարդիկ վաղ առավոտյան ՄԹԻ մեջ սպասում են տրանսպորտի, որ աշխատանքի հասնեն՝ պահեն այս երկիրը, փող աշխատեն, հարկ վճարեն, պահեն Երևանի Քաղաքապետարանի և ՀՀ Խորհրդարանի չինովնիկներին, որ ժողովրդի մասին մտածելու փոխարեն, զբաղվեն ներքաղաքական գզվռտոցներով, ճիշտ ժամանակին ստանան պարգևավճարները և թքած ունենան ՀՀ քաղաքացիների վրա:
Դեռ 2018-2019 թթ Ավրորանյուզը դիմել էր Երևանի Քաղաքապետարան: Ահա պատասխանը.
«....Ինչ վերաբերվում է արտաքին լուսավորության ժամանակացույցի փոփոխությանը, հայտնում ենք, որ մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցը մինչև լուսաբաց միացված պահելը կապված է լրացուցիչ ֆինանսական հատկացումների հետ, որը քաղաքապետարանի կողմից նախատեսված չէ «Երքաղլույս՚ ՓԲ ընկերության 2018 և 2019թթ բյուջեներում»,- նշվում է պատասխան նամակում:






























