Պետք է պատասխանատվության ենթարկվեն նրանք, որոնք գերեվարման պայմաններ են ստեղծել. Սեյրան Օհանյան
ԶՈւ համազորային կանոնադրությունների մեջ նշված է, թե զինծառայողները ինչպիսի իրավունքներ, պարտականություններ և պատասխանատվություն ունեն նաև մարտական գործողությունների ժամանակ. Այնտեղ նշված է, որ զինծառայողները պետք է իրենց պարտքը մինչև վերջ կատարեն, ղեկավար կազմը պետք է ապահովի պարտականությունների կատարումը, և նշված են, թե որոնք են գերության պայմանները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Այս իրականության մեջ պետք է ուսումնասիրվեն, թե որոնք են այն պայմանները, որոնցում զինծառայողները հայտնվել են գերության մեջ։ Առաջին հերթին բարոյական նորմ է, որպեսզի պատասխանատվություն կրեն պետական և ռազմական կառավարման համակարգում գտնվող այն անձինք, որոնք ստեղծել են այդ գերության պայմանները։ Առաջին հերթին պետք է քննեն, պատասխանատության համապատասխան քայլեր իրականացնեն այն մարդկանց նկատմամբ, որոնք ստեղծել են այդ պայմանները, որ մարդիկ գերի ընկնեն: Առաջին հերթին պետք է պատասխանատվություն կրեն մարդիկ, որոնք գերեվարման պայմաններ են ստեղծել այս պատերազմի ընթացքում»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Դիտարկմանը, որ հայ գերիներից 5–ը Բաքվի բանտից հայտնվել է Հայաստանի բանտերում, Սեյրան Օհանյանը նկատեց, որ այդ ամենը պետք է լինի խիստ գաղտնի. «Պետք չէ ընդհանուր գործընթացները շեղել այդ ուղղությամբ»:
«Այսօր, երբ վերլուծում ենք ստեղծված իրավիճակը, մենք ունենք ժողովրդի մեծ զանգված, որ գերի է մեկ մարդու ապիկար կառավարմանը և ունենք մեկ մարդ` կառավարության ղեկավարը, որ գերի է Ալիևին, կատարում է նրա կամքը, նրա ճնշման ներքո է գտնվում»,- ասաց Օհանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են և խոսել Կովկասում իրավիճակի հետագա կայունացման մասին
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայ...
Կրակոցներ են հնչում Հայաստանի սահմանների ուղղությամբ, իսկ ընդդիմությունն իմ հրաժարականն է պահանջում․ Սիմոնյանը գրառում է արել
Այն օրերին, երբ Հայաստանի շուրջ կարևոր դիվանագիտական պրոցեսներ են ընթանում, կրակոցներ են հնչում Հայաստանի սահմանների ուղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը բորբոքվեց. «Դուք ԱԹՍ-ներից եք խոսում.. ձեր ՊՆ նախարարն ասում էր` «կանսեռվի կոկոշները» կախեք դիրքերում, որ ադրբեջանցիները գան` իմանանք»
Ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետն ասաց. «Դուք ԱԹՍ-ներից եք խոսում.. ձեր ՊՆ ն...
ԱՄՆ-ն Վրաստանում և Հայաստանում իր «պաշտպանական գործունեության» համար օբյեկտներ կկառուցի՞
ԱՄՆ-ը չի բացառում Վրաստանում և Հայաստանում նոր օբյեկտների կառուցման համար միջոցներ հատկացնելու հնարավորությունը իր «պաշտ...