ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լացացնում եմ՝ լացեք». Մամիջանյանը արձագանքեց ՔՊ պատգամավորներն
Մեր ղեկավարների օրոք Արցախն ազատ էր ու անկախ ու մեր ղեկավարներն առանց որևէ թշնամի պետության ղեկավարի կամ այլ որևէ պաշտոնյայի արգելք չունեին Արցախ այցելելու: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:
Դահլիճի այն հատվածից, որտեղ նստած են իշխող «Քաղաքական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, լսվեց. «Լացացնում եք»:
«Լացացնում եմ՝ լացեք»,- արձագանքեց Մամիջանյանը:
Այնուհետև նա իր հարցն ուղղեց արդարադատության նախարար Կարեն Անդրեսյանին. «Հայտնաբերել եմ, որ մեր հայրենակիցներն ունեն հարստացման հետաքրքիր սխեմա: Գրեթե վստահ եմ, որ անօրինական է: Բայց նախ դուք ասեք՝ օրինական է, թե անօրինական, եթե անօրինական է, ինչպե՞ս կարելի է դեմն առնել:
Ցանկացած տնտեսվարող, ով վերջին 30 տարվա ընթացքում տուգանվել է հարկայինի կողմից և երբ որ առկա է անգամ դատական ակտ, շատ հեշտությամբ կարող է գումարով կամ առանց գումարի քննիչից կորզել ցուցմունք, որ կանխակալ մոտեցում կար իր հանդեպ, դիմի դատարան, դատարանն էլ անհասկանալի կերպով կվերնայի միանգամից վարչական ակտը, այլ ոչ թե դատական որոշումը, որը պարտավոր էր անել: Վստահաբար սա օրինական չէ, ինչպե՞ս սրա դեմն առնել»:
Արդարադատության նախարարն ասաց, որ ներկայացված պատմությունը ծանոթ սխեմա կամ մեխանիզմ չէ, պարզաբանում խնդրեց:
Հայկ Մամիջանյանն արձագանքեց. «Ներկայացված էր հստակ իրադարձությունների հաջորդականություն, որպես իրավաբան հստակ կարող էիք որակել որպես անօրինական:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը բորբոքվեց. «Դուք ԱԹՍ-ներից եք խոսում.. ձեր ՊՆ նախարարն ասում էր` «կանսեռվի կոկոշները» կախեք դիրքերում, որ ադրբեջանցիները գան` իմանանք»
Ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետն ասաց. «Դուք ԱԹՍ-ներից եք խոսում.. ձեր ՊՆ ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղազինյանի հարցը հունից հանեց Նիկոլ Փաշինյանին
Դուք Հայաստանում Ադրբեջանի շահերն եք ներկայացնում: Արթուր Ղազինյանի հայտարարությունից հետո Փաշինյանը հունից դուրս եկավ:...
«ԱԺ-ում ազատ պտտվելու փոխարեն պետք է հիմա ՔԿՀ-ներում պատիժ կրեին». Աղաջանյան
«Շատ դժգոհ եմ իրավապահ մարմիններից, որովհետեւ ենթադրվում է, որ նման խուլիգանական պահվածք ցուցաբերած անձինք ԱԺ միջանցքներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուբեն Ռուբինյանը համամի՞տ է Ալեն Սիմոնյանի ձևակերպումների հետ և քննարկվո՞ւմ է արդյոք հրաժարականի հարց
Գերիների թեման շատ նուրբ և բազմաշերտ է։ Մենք միանշանակ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ադրբեջանում ապօրինի կերպով և նոյեմ...