Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանը եկավ պարզելու ծեծկռտուքի պատճառը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եկավ պարզելու ծեծկռտուքի պատճառը։  Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը…

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եկավ պարզելու ծեծկռտուքի պատճառը։ 

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը և ևս մի քանի խորհրդարանականներ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի առանձնասենյակում ծեծի են ենթարկել «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավորների երեք օգնականների։ Այս մասին հայտնում է 24News-ի թղթակիցը խորհրդարանից։ 

«Ես տեսա, թե ինչպես են հարձակվել մեր տղաների վրա, ծեծի են ենթարկում, անվտանգության աշխատակիցները չէին էլ խառնվում։ Մասնակցում էին Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանն էլ էր էնտեղ», - լրատվամիջոցներին հայտնել է Իշխան Սաղաթելյանի օգնականը։ 

Այս պահին Ռուբինյանի սենյակում է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250