Թուրքիայում Էրդողանի հանրահավաքից առաջ ռումբ է վնասազերծվել. կարծիք կա, շեղում են մարդկանց ուշադրությունը
Թուրքիայի իրավապահ մարմինները հայտնաբերել և վնասազերծել են ոստիկանական մեքենայի տակ տեղադրված պայթուցիկ սարք։ Մեքենան պետք է գնար նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ Սիիրթ քաղաքում կայանալիք հանրահավաքի։
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Համզա Դաղը CNN Turk-ին հայտնել են պայթուցիկ սարքի մասին։ Քաղաքական գործչի խոսքով՝ հանցագործները ցանկացել են խափանել Սիիրթի հանրահավաքը։ Սարքը հայտնաբերվել է մեքենայի խուզարկության ժամանակ և վնասազերծվել։ Ոստիկանությունը կասկածյալների է փնտրում։
Հանրահավաքն անցկացվել է դեկտեմբերի 4-ին Թուրքիայի հարավ-արևելքում։
Այսօր արդեն փորձագետները կարծիք են հայտնել, որ սա լավ փորձված մեթոդ է: Թուրքիայի բնակչության ուշադրությունը շեղում են անկում ապրող տնտեսությունից:
Նմանատիպ հոդվածներ
Միլիարդատեր Իլիոն Մասկը դարձել է անտուն. նա վաճառել է իր վերջին առանձնատունը
Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը կատարել է Երկիր մոլորակի ողջ անշարժ գույքից ազատվելու իր խոստումը. ինչպես...
Հենց հիմա Շոշ գյուղի և Շուշի քաղաքի տեսարանը հայկական կողմից
Հենց հիմա Շոշ գյուղի և Շուշի քաղաքի տեսարանը հայկական կողմից: Լուսանկարը մեծացնելու դեպքում կարող եք տեսնել սուրբ Ղազանչ...
Վրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվել
Վրաստանից Հայաստան մուտք գործելու կանոնակարգում փոփոխություններ են արվել։ Մասնավորապես, եթե նախկինում Հայաստան մուտ...
Արտակարգ իրավիճակ վրաց-հայկական սահմանին. բազմաթիվ բեռնատարներ օրերով չեն կարողանում մտնել Հայաստան
Բազմաթիվ վարորդներ ահազանգել, որ արդեն մի քանի օր է, չեն կարողանում անցնել վրաց-հայկական սահմանը՝ Սադախլոյի անցակետում:...