Արտակարգ իրավիճակ վրաց-հայկական սահմանին. բազմաթիվ բեռնատարներ օրերով չեն կարողանում մտնել Հայաստան
Բազմաթիվ վարորդներ ահազանգել, որ արդեն մի քանի օր է, չեն կարողանում անցնել վրաց-հայկական սահմանը՝ Սադախլոյի անցակետում: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում զանգահարած վարորդներն ասում էին. «3 սուտկա է, Սադախլոյի տամոժնում լռված ենք, մեր հայ տամոժնիկները չեն աշխատում, 3 սուտկա է, մոտ 400 ավտո կանգնած ա էստեղ: Վրաստանից ուզում ենք գալ Հայաստան, բայց դեպի Հայաստան եկող հատվածը մի քանի շարքով կանգնած են մեքենաները: Հայաստանը ավտոներին չի ընդունում, որ Վրաստանը մեզ բաց թողնի: Ասում են ռենտգենի հետ ա կապված խնդիրը, իբր 1 հատ ռենտգենի սարք կա, դա էլ նորմալ չի աշխատում: Առավոտվանից 7-8 ավտո հազիվ է անցել: Համ ռենտգենն է պատճառը, համ էլ մեր հայ տամոժնիկները չեն ուզում աշխատեն կոնկրետ: Ոչ միայն ֆուռերն են մնացել, նաեւ մարդատար և ուևորատար մեքենաներն են կանգնած»,-ասաց ահազանգած վարորդը, հավելելով, որ իրենք հանդիպել են հայկական կողմի անցակետի աշխատակիցների հետ, ովքեր ասել են, որ աշխատակիցներն են քիչ, դրա համար է նման իրավիճակ ստեղծվել:
Նմանատիպ հոդվածներ
Միլիարդատեր Իլիոն Մասկը դարձել է անտուն. նա վաճառել է իր վերջին առանձնատունը
Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը կատարել է Երկիր մոլորակի ողջ անշարժ գույքից ազատվելու իր խոստումը. ինչպես...
Հենց հիմա Շոշ գյուղի և Շուշի քաղաքի տեսարանը հայկական կողմից
Հենց հիմա Շոշ գյուղի և Շուշի քաղաքի տեսարանը հայկական կողմից: Լուսանկարը մեծացնելու դեպքում կարող եք տեսնել սուրբ Ղազանչ...
Վրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվել
Վրաստանից Հայաստան մուտք գործելու կանոնակարգում փոփոխություններ են արվել։ Մասնավորապես, եթե նախկինում Հայաստան մուտ...
Աբովյանի ԲԿ-ի ՔՊ-ական աշխատակիցը «սպառնում է», որ պարզելու են՝ ով է գնացել ընտրության, ով՝ ոչ. «Հրապարակ»
Աբովյանում ՔՊ-ականները տարբեր մեթոդներ են կիրառում՝ ընտրողներին դեպի իրենց թկենածուն ուղղորդելու և իրենց ուժին ձայն տալո...