«Կարուսելներ» կիրառելով դժվար թե իշխանությունները հաջողություններ ունենան. Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյան
«Եթե չեմ սխալվում, 1-2 դեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել, թե ինչ փուլում են, տեղյակ չեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը՝ անդրադառնալով քարոզարշավի ընթացքում գրանցած կոպիտ խախտումներին: «Չեմ կարծում նաեւ, որ սոցիալական աջակցությունը կարող է ազդել մարդկանց մտածելակերպի վրա, որովհետեւ քաղաքացիներն արդեն շատ բան են տեսել եւ օգնություններով, կեղտոտ քայլերով, «կարուսելներ» կիրառելով դժվար թե իշխանությունները հաջողություններ ունենան… Եվ եթե փորձեն «կարուսել» կազմակերպել, հաստատ քաղաքացին չի ընտրի իրենց ուզածը, ու անվավեր կդառնա այդ քվեաթերթիկը»,-ասաց Դավիթ Համբարձումյանը: Նրա ձեւակերպմամբ, ողջ քարոզարշավի ընթացում 90-ականների ձեռագիր է իրականացվել, ինչի մասին ինքը բազմիցս բարձրաձայնել է. «Մարզպետարանը զանգեր էր անում մարդկանց, ստիպում էր՝ այսպես արեք, այնպես արեք, մանկավարժական կոլեկտիվներին էր զանգում, ցավով են ասում՝ երկու դպրոցի տնօրեն էլ ակտիվ ներգրաված են եղել քարոզչության մեջ, բոլորն էլ գիտեն այդ մասին… Քաղաքացիներին զանգեր, ծնողական խորհուրդներին՝ զանգեր, անգամ աշակերտներին՝ զանգեր, թե ձեր ծնողներին ասեք՝ այսպես անեն… Եվ երբ իրենք խոսում են նոր ժամանակների, իբր ժողովրդի ազատության եւ այլնի մասին, բայց մարզային իշխանությունները սկսում են 90-ականների ոճով գործել, իրենք իրենց հակասում են»: Դավիթ Համբարձումյանն ասաց, որ տեղեկություններ է ստացել մի քանի գյուղապետերի մասին: Նա լրագրողներին առաջարկեց գնալ Խաչփար համայնք եւ տեսնել, թե ինչով է զբաղված գյուղապետը, ինչպես է ուղղորդում քաղաքացիներին:
Նմանատիպ հոդվածներ
Միլիարդատեր Իլիոն Մասկը դարձել է անտուն. նա վաճառել է իր վերջին առանձնատունը
Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը կատարել է Երկիր մոլորակի ողջ անշարժ գույքից ազատվելու իր խոստումը. ինչպես...
Հենց հիմա Շոշ գյուղի և Շուշի քաղաքի տեսարանը հայկական կողմից
Հենց հիմա Շոշ գյուղի և Շուշի քաղաքի տեսարանը հայկական կողմից: Լուսանկարը մեծացնելու դեպքում կարող եք տեսնել սուրբ Ղազանչ...
Վրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվել
Վրաստանից Հայաստան մուտք գործելու կանոնակարգում փոփոխություններ են արվել։ Մասնավորապես, եթե նախկինում Հայաստան մուտ...
Արտակարգ իրավիճակ վրաց-հայկական սահմանին. բազմաթիվ բեռնատարներ օրերով չեն կարողանում մտնել Հայաստան
Բազմաթիվ վարորդներ ահազանգել, որ արդեն մի քանի օր է, չեն կարողանում անցնել վրաց-հայկական սահմանը՝ Սադախլոյի անցակետում:...