ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։
Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Ստեփանավանի ոլորաններ կոչվող հատվածում, Վանաձոր-Դիլիջան, Տաթև-Կապան և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում տեղ-տեղ առկա էմերկասառույց։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նմանատիպ հոդվածներ
Միլիարդատեր Իլիոն Մասկը դարձել է անտուն. նա վաճառել է իր վերջին առանձնատունը
Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը կատարել է Երկիր մոլորակի ողջ անշարժ գույքից ազատվելու իր խոստումը. ինչպես...
Հենց հիմա Շոշ գյուղի և Շուշի քաղաքի տեսարանը հայկական կողմից
Հենց հիմա Շոշ գյուղի և Շուշի քաղաքի տեսարանը հայկական կողմից: Լուսանկարը մեծացնելու դեպքում կարող եք տեսնել սուրբ Ղազանչ...
Վրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվել
Վրաստանից Հայաստան մուտք գործելու կանոնակարգում փոփոխություններ են արվել։ Մասնավորապես, եթե նախկինում Հայաստան մուտ...
Արտակարգ իրավիճակ վրաց-հայկական սահմանին. բազմաթիվ բեռնատարներ օրերով չեն կարողանում մտնել Հայաստան
Բազմաթիվ վարորդներ ահազանգել, որ արդեն մի քանի օր է, չեն կարողանում անցնել վրաց-հայկական սահմանը՝ Սադախլոյի անցակետում:...