Ես քարոզարշավի ժամանակ տեղափոխվել եմ իմ ընկերոջ մեքենայով՝ «Տոյոտա Քեմրի». քաղաքապետի ՔՊ թեկնածու Արամ Խաչատրյան
Այսօր լռության օր է, ես որեւէ մեկնաբանություն չեմ անի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Վանաձորում լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքապետի ՔՊ թեկնածու Արամ Խաչատրյանը:
Նա ընդգծեց, որ «Մամիկոն Ասլանյան» դաշինքի հետ կոալիցիա չեն պատրաստվում կազմել. «Եկեք սպասենք, կտեսնենք՝ ինչ համամասնությամբ են ձայները բաշխվում, եւ դրանից հետո արդեն կորոշենք»:
Թեկնածուն նորմալ է համարում քարոզարշավի ժամանակ բանավեճերն ու սուր հարցադրումները. «Ես ինչ հայտարարել եմ, հաստատում են, բայց հիմա չեմ ուզում մանրմաանսել»:
Նա հերքեց լուրերը, թե ինքը քարոզարշավի ժամանակ օգտագործել է ծառայողական մեքենան: Դիտարկմանը, թե լուսանկարներ կան մեքենայի, որի համարանիշները փոխված են եղել, նա ասաց. «Ես չգիտեմ՝ դա ինչ մեքենա է: Ես քարոզարշավի ժամանակ տեղափոխվել եմ իմ ընկերոջ մեքենայով՝ «Տոյոտա Քեմրի»:
Արամ Խաչատրյանը նաեւ հերքեց, թե պոլիլինիկայի տնօրեին ազատել է աշխատանքից այն պատճառով, որ այդ պոլիկլինիկայի աշխատողներից մեկը լայքել է իր դեմ արված գրառումը. «Ոչ, նման բան չկա, ես չգիտեմ՝ ով ում է լայքել»:
Հարցին, թե իրեն քաղաքապետի թեկնածու առաջադրելը ՔՊ-ի որոշումն է, թե ինքը եւսցանկացել է մարզպետի պաշտոնը թողնել եւ դառնալ Վանաձորի քաղաքապետ, նա պատասխանեց. «Մենք միասին ենք որոշել: Մեր թիմի ցանկացած որոշում ես ի գիտություն եմ ընդունում եւ անվերապահորեն կատարում եմ»:
Թեկնածուն նաեւ տեղեկացրեց, որ այս պահին Լոռու մարզպետի թեկնածության հարց իշխանության մեջ չի քննարկվել:
Նմանատիպ հոդվածներ
Միլիարդատեր Իլիոն Մասկը դարձել է անտուն. նա վաճառել է իր վերջին առանձնատունը
Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը կատարել է Երկիր մոլորակի ողջ անշարժ գույքից ազատվելու իր խոստումը. ինչպես...
Հենց հիմա Շոշ գյուղի և Շուշի քաղաքի տեսարանը հայկական կողմից
Հենց հիմա Շոշ գյուղի և Շուշի քաղաքի տեսարանը հայկական կողմից: Լուսանկարը մեծացնելու դեպքում կարող եք տեսնել սուրբ Ղազանչ...
Վրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվել
Վրաստանից Հայաստան մուտք գործելու կանոնակարգում փոփոխություններ են արվել։ Մասնավորապես, եթե նախկինում Հայաստան մուտ...
Արտակարգ իրավիճակ վրաց-հայկական սահմանին. բազմաթիվ բեռնատարներ օրերով չեն կարողանում մտնել Հայաստան
Բազմաթիվ վարորդներ ահազանգել, որ արդեն մի քանի օր է, չեն կարողանում անցնել վրաց-հայկական սահմանը՝ Սադախլոյի անցակետում:...