Բացառված է, որ ՔՊ–ի հետ կոալիցիա կազմենք. Վանաձորի քաղաքապետի՝ «Հայրենիք» կուսակցության թեկնածու
Մեր շանսերը բարձր եմ գնահատում, մեզ մնացել են ժամեր, որպեսզի պարզ դառնա, որ եթե բարձարձակ մեծամասնություն չգհավաքի մեր ուժը, որ ուժերը կմիանան մեզ: Այս մասին, այսօր, Վանաձորի ընտրություններին մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Վանաձորի քաղաքապետի՝ «Հայրենիք» կուսակցության թեկնածու Վահե Դոխոյանը:
«Մենք չենք կազմի կոալիցիա միայն այն ուժի կամ ուժերի հետ, որոնք մեզ հետ ունեն գաղափարական եւ ռազմավարական հակասություններ: Մենք այս պահին չունենք որեւէ գաղափարական ընդհանուր եզրեր ՔՊ-ի հետ:
Մենք առավոտն ունենալու ենք այն Վանաձորի հենքը, որ այսուհետ պետք է ժպտա,այսուհետ պետք է լինի ամեներջանիկ համայնքը եւ վանաձորցին պետք է լավ ապրի»,-ասաց նա:
Դոխոյանը նշեց, որ ընտրախախտումների մասին ահազանգեր դեռ չեն ստացել» «Դեռ որ մասնակցության թիվն է պակաս: Ամենաշատը սա է անհանգստացնող: Լավ կլիներ, որ շատ մասնակցեին, որովհետեւ իրենք մասնակցեն, թե չմասնակցեն, Վանաձորը պետք է ունենա քաղաքապետ»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Միլիարդատեր Իլիոն Մասկը դարձել է անտուն. նա վաճառել է իր վերջին առանձնատունը
Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը կատարել է Երկիր մոլորակի ողջ անշարժ գույքից ազատվելու իր խոստումը. ինչպես...
Հենց հիմա Շոշ գյուղի և Շուշի քաղաքի տեսարանը հայկական կողմից
Հենց հիմա Շոշ գյուղի և Շուշի քաղաքի տեսարանը հայկական կողմից: Լուսանկարը մեծացնելու դեպքում կարող եք տեսնել սուրբ Ղազանչ...
Վրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվել
Վրաստանից Հայաստան մուտք գործելու կանոնակարգում փոփոխություններ են արվել։ Մասնավորապես, եթե նախկինում Հայաստան մուտ...
Արտակարգ իրավիճակ վրաց-հայկական սահմանին. բազմաթիվ բեռնատարներ օրերով չեն կարողանում մտնել Հայաստան
Բազմաթիվ վարորդներ ահազանգել, որ արդեն մի քանի օր է, չեն կարողանում անցնել վրաց-հայկական սահմանը՝ Սադախլոյի անցակետում:...