Վարչապետի հետ հանդիպումից հետո իմ մտահոգություններն ավելի խորացան․ Գորիսի փոխքաղաքապետ
Տեղեկությունը, որ հանդիպման ընթացքում Սյունիքի համայնքապետները դեմ չեն եղել Սյունիքով միջանցք տրամադրելուն, սուտ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։
«Ես, որպես Գորիսի համայնքապետի տեղակալ, Առուշ Առուշանյանի ջոկատի հրամանատարի տեղակալ, ասում եմ, որ տեղեկությունն ամբողջությամբ սուտ է։ Առուշանյանը, թեև ազատության մեջ չէ, սակայն պատրաստ է կանգնել բանակի կողքին և իր մի թիզ հողի համար կռվել մինչև վերջ։ Գորիսի համայնքը պատրաստ է մարտնչել և պաշտպանել իր տարածքը։ Ես մասնակցել եմ հանդիպմանը, քանի որ Սյունիքում ստեղծված իրավիճակը հաճախ մանիպուլացված է, և անհրաժեշտ է հստակ դիրքորոշում արտահայտել և ստանալ պատասխաններ, սակայն վարչապետի հետ հանդիպումից հետո Սյունիքի սահմանների պաշտպանության հետ կապված իմ մտահոգություններն ավելի խորացան, քանի որ որևէ հստակ պատասխան չտրվեց»,- նշել է նա։
Հարցին, թե հանդիպման ընթացքում հնարավոր է, որ կողմ է եղել Սյունիքի միջանցքի տրամադրմանը հակառակորդին, Քոչարյանը պատասխանեց, որ նման բան չի եղել։
«Նման արտահայատություն, նման համաձայնություն չի եղել»,- ասել է նա։
Նշենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, ըստ որ նախօրեին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Սյունիքի համայնքապետները դեմ չեն եղել Սյունիքի միջանցքի տրամադրմանը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...
Մոսկվայից հաստատեցին՝ Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը
Կրեմլը հաստատում է ՝ նոյեմբերի 26-ին կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նի...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...
Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց. պաշտոնական
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։