
Խափանումներ՝ Facebook-ում, Instagram-ում և WhatsApp-ում

Օգտատերերը հայտնել են Facebook-ում, Instagram-ում և WhatsApp-ում գրանցված խափանումների մասին: Այս մասին տեղեկանում ենք Downdetector պորտալից:
Նշվում է, որ սոցցանցերում խափանումների մասին ահազանգեր են ստացվել ԱՄՆ-ից, Գերմանիայից, Նիդեռլանդներից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ռուսաստանից և այլ երկրներից։
Ըստ պորտալի, մասնավորապես, Instagram-ի աշխատանքում առկա են խնդիրներ հավելվածում և նորությունների հոսքում, WhatsApp-ից օգտվողները դժվարանում են հաղորդագրություններ ուղարկել, Facebook-ում էլ խնդիրներ են գրանցվել կայքի և բջջային տարբերակի հետ։