Կապանի ընտրություններում վարչական ռեսուրս է չարաշավում գործադիրի կողմից, իսկ Հ1-ը խիստ ՔՊ-ամետ է․ Դանիել Իոաննիսյան
ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կապանի ընտրություններում վարչական ռեսուրս է չարաշավում գործադիրի կողմից, իսկ Հ1-ը խիստ ՔՊ-ամետ է լուսաբանում այն։
Նախ գործադիրը 9 միլիոն դրամ է հատկացնում Կապանում ինչ-որ ծրագրերի համար: Բոլոր համայնքներից կառավարությունը որոշում է հենց ընտրություններից մի քանի օր առաջ հենց Կապանին հատկացնել այդ գումարը:
Ապա Հ1-ը սկսում է ինտենսիվ լուսաբանել գործադիրի այդ քայլը ու ոչ պակաս ինտենսիվ լուսաբանել Կապանին նախկին 3 տարում տրված այլ սուբվենցիաները: Սուբվենցիաները տարիներով տրվում էին, բայց Հանրայինը հենց ընտրություններից առաջ է պատմում կառավարության կողմից՝ Կապանին գումար հատկացնելու մասին: Իմիջիայլոց նույնը Հ1-ը անում է նախընտրական այլ համայնքներում:
Դրանից հետո Հ1-ն ու կառավարությունը ջանք չեն խնայում, որ հանրությանը ցույց տան, որ Կապանում ՔՊ-ական թեկնածու Դավիթ Դանիելյանը հենց կառավարության ներկայացուցիչն է:
Նախ Դանիելյանը ուղեկցում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որով հստակ ցուցադրում է, որ ինքը ղեկավարության ներկայացուցիչ է:
Սուրեն Պապիկյանը, իմիջիայլոց, բավականին ինտենսիվ է համատեղում պաշտոնական պարտականությունների կատարումը համայնքներում նախընտրական քարոզչության հետ՝ ցուցադրելով, որ համայնքներին աջակցող կառավարությունն ու թեկնածուներից մեկը նույնական են:
Վերադառնալով Հանրային հեռուստատեսությանը հարկ է հիշատակել Կապանում ՔՊ-ական թեկնածու Դավիթ Դանիելյանի հարցազրույցին, որի ժամանակ Պետրոս Ղազարյանն իր հարցերով կրկին ամրապնդում էր այն թեզը, որ Դավիթ Դանիելյանը սուբվենցիաներ տվող կառավարության ներկայացուցիչն է:
Նույնիսկ ավելին, Հ1-ում Դանիելյանին գրեթե չտրվեց ՏԻՄ լիազորություններին վերաբերող որևէ հարց: Փոխարենը Պետրոս Ղազարյանը հարցերով բացեց այն քարոզչաթեզերը, որոնք Կապանում տանում է ՔՊ-ն:
Հարցազրույցի ժամանակ Պետրոս Ղազարյանը նույնիսկ որոշեց բոլոր հեռուստադիտողների համար դե-ֆակտո ընդգծել, որ ՔՊ-ի մրցակից Շանթ դաշինքի արտաքին քաղաքական գիծը Կապանի համար անվտանգային խնդիրներ է ստեղծելու:
Այս ամենի ֆոնին առավել հասկանալի է դառնում, թե ինչու էր Քաղաքացիական Պայմանագիրն այդքան դեմ, որ ընդլայնվեն վարչական ռեսուրսի չարաշահման արգելքի սահմանները, իսկ դրա որոշ դրսևորումները՝ քրեականացվեն»:
Նմանատիպ հոդվածներ
Պն-ն հայտարարություն է տարածել. ադրբեջանցիները կրկին կրակ են բացել
Նոյեմբերի 13-ին, ժամը 12։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գե...
ՄԱԿ-ի կոչը Հայաստանին. ՄԱԿ-ում անհանգիստ են Հայաստանի համար
ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն մտահոգություն է հայտնել Հայաստանում խաղաղ հավաքների անհիմն սահմանափակումների, խաղաղ ցո...
«Խելամիտ որևէ բացատրություն չի ներկայացվել». Գերագույն հոգևոր խորհուրդը՝ հունվարի 5-ը և 7-ը ոչ աշխատանքային օրեր չպահելու մասին
Նոյեմբերի 8-13-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին, Հայաստանի թեմակալ առաջնորդների...
Սաակաշվիլիի կողմնակիցները բանտի դիմաց անժամկետ հանրահավաք են սկսել
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմնակիցները բողոքի ակցիաներ են սկսել, ցույցն ընթանում է Ռուսթավիի բանտի մո...