Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կառավարություն. Ուժեղացված ծառայություն է հայտարարվել

«Հայաստան» խմբկացության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցության մի խումբ պատգամավորները, գործընկերները փորձ են անում մուտք գործել կառավարություն ու անդրդվելի են։

Պատգամավոր Աննա Գրիգորյանը բանակցություններ էր վարում անվտանգության աշխատակիցների հետ, որից հետո պարզ դարձավ, որ կառավարությունում ուժեղացված ծառայություն է, մուտք գործել այս պահին չեն կարող։ Պատգամավորը նշեց, որ ուժեղացված ծառայություն նշանակում է, որ «Գորիս-Կապան միջպետական մայրուղին հանձնվել է ադրբեջանական կողմին, որտեղ ուժեղացված ծառայություն չիրականացվեց, փոխարենը իրավապահները խիստ ռեժիմով հսկում են կառավարության անդամներին։

Նշենք նաև, որ Կառավարության մոտ են ժամանել նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանը, Աննա Մկրտչյանը, Տիգրան Աբրահամյանը։

Քաղաքականություն