Հասարակություն

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող 16 քաղաքացի է բերման ենթարկվել

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող 16 քաղաքացի է բերման ենթարկվել

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող 16 քաղաքացի է բերման ենթարկվել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ նշելով, որ քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար։

Հիշեցնենք, որ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է իրականացվում՝ ընդդեմ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսակետեր տեղադրելու։ Ակցիայի ընթացքում քաղաքացները փորձել են մուտք գործել կառավարության շենք, ինչի ընթացքում իրավիճակը լարվել է։ Ոստիկանության ծառայողները թույլ չեն տվել քաղաքացիներին մոտենալ կառավարության շենքին, հրմշտոց է սկսվել ոստիկանենրի և ակցիայի մասնակիցների միջև։

Ոստիկանության ծառայողները բերման են ենթարկվել ակցիայի մասնակիցներից մի քանիսին, այդ թվում՝ ազատամարտիկների։ Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ բերման ենթարկված քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250