ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18+ Մերձմոսկովայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել. դաժան կադրեր, ծեծ, հայհոյանք

Մերձմոսկովյան Դոմոդեդովոյում երկու տասնյակից ավելի մարդու մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։ Տեսանյութը հրապարակել է Mash Telegram ալիքը, որտեղ լսելի են հայհոյանքներ: Ականատեսը նշել է, որ սկզբում երկուսը երկուսի դեմ ծեծկռտուք է սկսվել, իսկ հետո կռվին միջամտել են նոր մասնակիցներ։ Բացի այդ, նրա խոսքով, ամբոխի մեջ տրավմատիկ զենքերից կրակոցներ են հնչել։