
Ուժգին քամուց Կրեմլի պարիսպը վնասվել է

Ռուսաստանի Պահպանության դաշնային ծառայությունը հաստատել է, որ ուժգին քամու հետեւանքով Մոսկովյան Կրեմլի պարսպի ատամների մի մասը վնասվել են։ ՊԴԾ մամուլի կենտրոնի ղեկավար Դենիս Սիմոնովը մանրամասնել է, որ դեպքի հետեւանքով ոչ մեկը չի տուժել։ «Սպասկի աշտարակից մինչեւ Սենատի աշտարակ ընկած պարսպահատվածում իրականացվում էին ռեստավրացիոն աշխատանքներ։
Ուժգին քամու հետեւանքով դրանք դադարեցվել են»,- ասել է Սիմոնովը։ Նա նշել է նաեւ, որ տեղի է ունեցել շինարարական կոնստրուկցիաների մասնակցի փլուզում, վնասվել է պարսպի ատամների մի մասը։ Կադրերում երեւում է, թե ինչպես են մեկը մյուսի հետեւից ներքեւ ընկնում կոնստրուկցիաները։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կրեմլի բերդապարիսպը զրկվել է իր ատամներից մեկից։ Մոսկվայում այսօր քամու արագությունը կարող է հասնել վայրկյանում 15-20 մետր ուժգնության։