Հասարակություն
Մանրամասներ՝ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի մահվան մասին
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, 1954թ․ ծնված Մ․ Ս․-ի ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով հոկտեմբերի 14-ին կանչվել է շտապօգնություն, նրան տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Քրեակատարողական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 22-ին՝ ժամը 08։20-ի սահմաններում, «Վաղարշապատ» ԲԿ-ում արձանագրվել է Մ․ Ս․-ի կենսաբանական մահը։
Մ․ Ս․-ն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ էր տեղափոխվել 2021թ․ հունիսի 15-ին, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար:
Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք. 19-ամյա զինվորը տեղափոխվել է հիվանդանոց
ՊՆ-ն՝ զորամասերում սուր շնչառական հիվանդությունների սրացմն և բանակում պատվաստման գործընթացի մասին
Մինչև հոկտեմբերի 15-ը աշխատողները կարող են առանց թեստավորվել գնալ աշխատանքի. իրավաբանը` օրենքի մասին
Հայաստանում 12 տարեկանից երեխաները կարող են պատվաստվել. նախարարություն
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իվետա Մուկուչյանն արձագանքել է իրեն ուղղված քննադատություններին
5.0