Ադրբեջանը խոչընդոտում է իրանական արտահանումը դեպի Ռուսաստան
Իրան-Ռուսաստան համատեղ առևտրաարդյունաբերական պալատի տնօրենների խորհրդի անդամ Ջlալիլ Ջալիֆարը հայտարարել է, որ Ադրբեջանը խոչընդոտում է Իրանից դեպի Ռուսաստան արտահանումը: Այս մասին Инфотека24.ру-ի հաղորդմամբ հայտնում է իրանական Imna- ն:
Ըստ Ջալիֆարի՝ դեպի Ռուսաստան Իրանի արտահանման 80 տոկոսը կազմում են գյուղատնտեսական և պարենային ապրանքները, որոնց մեծ մասն անցնում է Աստարայի անցակետով: Ադրբեջանը չի կարող ուղղակիորեն հայտարարել, որ փակել է այս ճանապարհը, քանի որ Ռուսաստանը նույնպես ներգրավված է այս հարցում:
Վերջինս նշել է, որ ադրբեջանական կողմն ամեն օր ինչ-որ պատճառ է ներկայացնում, օրինակ՝ հոսանք չկա, ռենտգեն ապարատը չի աշխատում, երբեմն էլ ասում են, թե թմրանյութեր փնտրող շները չկան, իսկ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է համագործակցությունից: Այդ պատճառով Աստարայում բեռնատարների երկար հերթեր են առաջանում՝ հասնելով 10 կմ -ի:
«Մենք պետք է դիվանագիտության մոդել ունենանք յուրաքանչյուր երկրի, հատկապես հարևան երկրների հետ: Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանից տարանցիկ ուղուն կփոխարինի Հայաստանը: Նման պայմաններում լրատվամիջոցները չպետք է լուսաբանեն այդ որոշումները: Ադրբեջանցիները թշնամանում են հայերի հետ և այս լուրերի տարածմամբ սաբոտաժ է սկսվում: Այժմ այս ճանապարհը բացելու միակ ճանապարհը դիվանագիտությունն է », - հավելել է Ջալիլ Ջալիֆարը:
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքապետարանը հաստատել է. ռուսական ընկերությունը կնախագծի Աջափնյակի մետրոյի կայարանը
Երևանի քաղաքապետարանը հաստատում է այն տեղեկությունը, որ Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման մրցույթում...
Ինչու է ոստիկանությունն առաջարկում կրճատել ՀՀ անձնագրերի վավերականության ժամկետը
Ինչպես արդեն հայտնել ենք, Ոստիկանությունն առաջարկում է 10 տարվա փոխարեն անձնագրերը տրամադրել ընդամենը 2 տարվա վավերականո...
Ռուս խաղաղապահները մտել են ՊԲ զորամասերից մեկը և ասել հանել Արցախի Հանրապետության դրոշը. Ալվինա Աղաբաբյան
Ռազմավարական հետազոտությունների ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոկտեմբերի 15-ին ռուս խաղաղապահն...
Այսուհետ՝ Յե. Քանյե Ուեսթը պաշտոնապես փոխել է անունը՝ առանց հայրանվան և ազգանվան
Ամերիկացի ռեփեր Քանյե Վեսթը պաշտոնապես փոխել է անունը: Այս մասին հայտնում է TMZ-ն: Նշվում է, որ դատավորը ստորագրել է ռեփ...