ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնդակոծությունից հրդեհվել է Երասխի բնակչի 3-4 հազար հակ խոտի դեզը. կրակահերթը եղել է տների ուղղությամբ. ՄԻՊ
ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մոտ մեկ ժամ առաջ՝ հոկտեմբերի 16-ին ժամը 23-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակել են ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի վրա: Կրակահերթերը եղել են նպատակային՝ քաղաքացիական տների ուղղությամբ:
Գնդակոծությունից անմիջապես հրդեհվել է Երասխ համայնքի բնակչի 3-4 հազար հակ խոտի դեզը: Հրշեջների ժամանակին գալու շնորհիվ է կրակը մեկուսացվել, որ տների ուղղությամբ չտարածվի:
Սրանք ահաբեկչական հանցավոր արարքներ են: Այս սանձարձակությունները ադրբեջանական իշխանությունների թշնամանքի ու ֆաշիզմի քաղաքականության ուղիղ արդյունքն են:
Ադրբեջանական զինծառայողների համար ակնհայտ է, որ իրենք վնաս են տալիս գյուղացիներին, ոչնչացնում են նրանց գույքը, խախտում են նրանց կյանքի ու սեփականության իրավունքը, խաթարում են խաղաղ կյանքն ու անվտանգությունը:
Այս արարքը ևս մեկ անգամ հիմնավորում է, որ պետք կատարվի է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2021թ. սեպտեմբերի 27-ի թիվ 2391 (2021) բանաձևի անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու պահանջը»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս սահմանապահների շների համար «վիփ» տներ՝ 500.000 դրամ արժողությամբ, իսկ մեր զինվորներին՝ հին ավտոբուսներ
Զանգեզուր TV-ին հրապարակել է տեսանյութ, որտեղ Տեղի բնակիչը պատմում է, որ հայ զինվորը մնում է հին ավտոբուսում, իսկ ռուսնե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է թշնամու դիպուկահարը սպանել դաշտում աշխատող հողագործին. նոր մանրամասներ
Արցախի լրատվամիջոցները այսօր ավելի մանրամասն՝ տեսանյութի միջոցով, ներկայացնում են երեկ տեղի ունեցած ողբերգական դեպ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չեմ ներում, մեքենայից հեռու կանգնեք հետո չասեք վնասվեցինք». միջադեպ լրագրողի և ոստիկանի միջև
Yerevan.Today-ի լրագրողը Գորիսում փորձել է ոստիկաններից հետաքրքրվել մարդկային կուտակումների պատճառների մասին, սակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆիլմ տիեզերքից. դերասանուհին և ռեժիսորը վերադարձել են Երկիր
Դերասանուհի Յուլիա Պերեսիլդը և ռեժիսոր Կլիմ Շիպենկոն, տիեզերագնաց Օլեգ Նովիցկիի ուղեկցությամբ, Երկիր են վերադարձել Միջազ...