ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆիլմ տիեզերքից. դերասանուհին և ռեժիսորը վերադարձել են Երկիր
Դերասանուհի Յուլիա Պերեսիլդը և ռեժիսոր Կլիմ Շիպենկոն, տիեզերագնաց Օլեգ Նովիցկիի ուղեկցությամբ, Երկիր են վերադարձել Միջազգային տիեզերակայանում երկշաբաթյա նկարահանումներից հետո, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Օրվա սկզբին Պերեսիլդը, Շիպենկոն և Նովիցկին հրաժեշտ են տվել ՄՏԿ-ում մնացող տիեզերագնացներին՝ ռուսաստանցի Պյոտր Դուբրովին և Անտոն Շկապլերովին, ամերիկացիներ Մարկ Վանդե Հային, Շեյն Քիմբրոուին և Մեգան ՄաքԱրթուրին, ճապոնացի Ակիհիկո Հոշիդեին և ֆրանսիացի Թոմ Պեսկեին, ապա մտել են տիեզերանավ և փակել լյուկերը: Ժամը 7:35-ին անձնակազմը վայրէջք է կատարել Ղազախստանի տափաստանում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի հինգին «Բայկոնուր» արձակման կայանից դեպի Միջազգային տիեզերակայան էր թռչել «Սոյուզ ՄՍ-19» մարդատար տիեզերանավը, որում ոչ միայն փորձառու տիեզերագնացներ էին, այլև կինոաշխարհի ներկայացուցիչներ:
Պատմության մեջ առաջին անգամ տիեզերքում ֆիլմը նկարահանվել է ոչ պրոֆեսիոնալ տիեզերագնացների մասնակցությամբ: Շիպենկոն և Պերեսիլդը Միջազգային տիեզերակայան էին մեկնել «Մարտահրավեր» ֆիլմը նկարահանելու համար: Սա պատմություն է մի կին բժշկի մասին, որը գնացել է ՄՏԿ՝ տիեզերագնացին մահից փրկելու համար:
Տեսանյութում կադրերն են, որտեղ փրկարարները օգնում են դերասաններին դուրս գալ վայրէջք կատարած Союз МС-1-ից
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս սահմանապահների շների համար «վիփ» տներ՝ 500.000 դրամ արժողությամբ, իսկ մեր զինվորներին՝ հին ավտոբուսներ
Զանգեզուր TV-ին հրապարակել է տեսանյութ, որտեղ Տեղի բնակիչը պատմում է, որ հայ զինվորը մնում է հին ավտոբուսում, իսկ ռուսնե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է թշնամու դիպուկահարը սպանել դաշտում աշխատող հողագործին. նոր մանրամասներ
Արցախի լրատվամիջոցները այսօր ավելի մանրամասն՝ տեսանյութի միջոցով, ներկայացնում են երեկ տեղի ունեցած ողբերգական դեպ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չեմ ներում, մեքենայից հեռու կանգնեք հետո չասեք վնասվեցինք». միջադեպ լրագրողի և ոստիկանի միջև
Yerevan.Today-ի լրագրողը Գորիսում փորձել է ոստիկաններից հետաքրքրվել մարդկային կուտակումների պատճառների մասին, սակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնդակոծությունից հրդեհվել է Երասխի բնակչի 3-4 հազար հակ խոտի դեզը. կրակահերթը եղել է տների ուղղությամբ. ՄԻՊ
ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մոտ մեկ ժամ առաջ՝ հոկտեմբերի 16-ին ժամը 23-ի սահմաններում ադրբեջանական զին...