Ռուսաստան-Պակիստան հակաահաբեկչական համատեղ զորավարժություն
Ռուս-պակիստանյան այս զորավարժություններն անցկացվում են 2016-ից։ Այս դեպքում Ռուսաստանի ու Պակիստանի զինծառայողները կանցկացնեն համատեղ հակահաբեկչական «Ընկերություն 2021» զորավարժություններ։ Նշվում է, որ դրանք կանցկացվեն սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 6-ը Կրասնոդարի երկրամասում։ «Միջազգային զորավարժություններում կներգրավվի ավելի քան 160 զինծառայող հատուկ նշանակության ստորաբաժանումներից Հարավային ռազմական օկրուգի 49 համաբանակից ու Պակիստանի Իսլամական Հանարապետության զինված ուժերից»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այժմ Պակիստանի զինված ուժերը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ են համատեղ զորավարժություններ անցկացնում, որոնք տևելու են մինչև սեպտեմբերի 20-ը։
Նմանատիպ հոդվածներ
Բաթում քաղաքը միշտ մեծ դեր է ունեցել հայ֊թուրքական հանրային ու քաղաքական ստվերային սիրախաղի համար. Ալեն Ղևոնդյան
Բաթում քաղաքը միշտ մեծ դեր է ունեցել հայ֊թուրքական հանրային ու քաղաքական ստվերային սիրախաղի համար, այս մասին գրառում է կ...
ԱՄՆ-ն խոստովանում է, որ սխալվել է. Պենտագոն
ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը խոստովանել է, որ օգոստոսի 29-ին Քաբուլում ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածը սխալմո...
Գորիս-Կապան ճանապարհ. ի՞նչ են քննարկել Ադրբեջանի փոխվարչապետն ու Իրանի դեսպանը
Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանում...
«Այս սեպտեմբերի 21-ն ընկալվում է որպես զոհվածների մահվան տարելից». Հրանտ Բագրատյան
Կարծում եմ՝ այս տարվա սեպտեմբերի 21-ին տոնակատարություններն ու մասսայական միջոցառումներն ավելորդ են, ֆեյսբուքյան իր էջու...