Փաշինյանի հայտարարությունը՝ ՀԱՊԿ-ում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները պետք է խորացնեն արտաքին քաղաքական հարցերի շուրջ քննարկումները՝ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ միասնական տեսակետներ ու մոտեցումներ կառուցելու համար։ Այս մասին Դուշանբեում ՀԱՊԿ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետք է շարունակել աշխատանքը արտաքին քաղաքական հարցերի շուրջ և փոխօգնության միջոցով հասնել միասնական տեսակետների, որոնք վերաբերվում են միջազգային և տարածաշրջանային այն հարցերին, որոնք վերաբերվում են ՀԱՊԿ անդամ երկրների շահերին։ Այս առումով շատ կարևոր ենք համարում տարբեր հարթությունների վրա քննարկումների անցկացումը, այդ թվում և՛ ՊՆ, և՛ արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխղեկավարների ֆորմատով», - նշել է նա։
Փաշինյանի խոսքերով, ՀԱՊԿ լիազորությունների շրջանակներում գտնվող տարածաշրջանում ընթացող զարգացումերն ակնհայտորեն ցույց են տալիս, որ անհրաժեշտ է արդիականացնել կազմակերպության ճգնաժամային արձագանքման մեխանիզմները։
«Ակնհայտ պահանջված է մշտադիտարկման մեխանիզմների արդիականացումը, ճգնաժամային իրավիճակների կանխատեսումն ու նախազգուշացումը», - հավելել է նա՝ ավելացնելով, որ Հայաստանը պատրաստ է համագործակցել ՀԱՊԿ անդամ երկրների հետ կազմակերպության զինված ուժերի արդիականացման, մարտունակության բարձրացման համար։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սպասում ենք ղեկավարներին Երևանում». Փաշինյանի ելույթը՝ ՀԱՊԿ-ում
Սպասում ենք ղեկավարներին Երևանում։ Փաշինյանի ամբողջական ելույթը՝ ՀԱՊԿ-ում։
Երբ Սյունիքն այլընտրանքային ճանապարհ կունենա․ Պապիկյանը ժամկետ նշեց
Սյունիքում այլընտրանքային ճանապարհների շինարարությունը նախատեսված է ավարտել 2022թ–ի գարնանը։ Այս մասին սեպտեմբերի 16-ին...
Փաշինյանը՝ ադրբեջանցիների կողմից իրանցի վարորդներից գումար գանձելու մասին
Այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքելով Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբե...