Մեծամասշտաբ զորավարժություն՝ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների ընդգրկմամբ
ՀՀ արևելյան և հարավարևելյան սահմանի ամբողջ երկայնքով շարունակվում են ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները՝ հատուկ մշակված գործողություններով, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Մարտական խնդիրների ընթացքն ու հաջորդականությունը, փոխգործակցության կարգը ճշգրտելուց հետո հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցել են իրենց առաջադրված ուսումնամարտական խնդիրների կատարմանը։ Կազմակերպվել են հատուկ մարտավարական մարզումներ՝ մարտական իրավիճակին հնարավորինս մոտ պայմաններում։ Իրականացվել են դարանակալման, հարձակման, պայմանական հակառակորդի կարևոր օբյեկտների հայտնաբերման ու ոչնչացման, նպաստավոր դիրքեր զբաղեցնելու և զորավարժության պլանով նախատեսված այլ գործողություններ։
Մեկ այլ ուղղությամբ անձնակազմը հաղթահարելով բարդ տեղանքը՝ հարձակվել է հակառակորդի հատուկ պահպանվող ռազմավարական օբյեկտի վրա, ոչնչացրել կենդանի ուժը, առգրավել փաստաթղթերն ու սպառազինությունը և վերադարձել։
Անցկացվող զորավարժությունների ընթացքը վերադաս հրամանատարությունը գնահատել է լավ․ ստորաբաժանումների գործողությունները ներդաշնակ են և սրընթաց, մարտական ոգին՝ բարձր։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
Եթե դու մյուս անգամ էլ հորս անունը տաս, կտեսնես, թե ինչ կլինի քո հետ․ Քադիրովը սպառնացել է
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը սպառնացել է «բոցավառ կրակների մեջ վառել» չեչեն նախկին դաշտային հրամանատար Ահմեդ Զաքաեւի...
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը. ադրբեջանցիները ջղաձգվում են
Գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթի համաձայն ՝ այս տարվա օգոստոսի...