Կյանքը չենք կանգնեցնելու՝ միայն այդ ճանապարհով զբաղվելու համար․ նախարարը՝ ադրբեջանական անցակետի մասին
«Մենք շատ անհանգստացած ենք այս պահին եղած իրավիճակով և համարում ենք, որ ճանապարհի այսպիսի կարգավիճակը մեծ վնաս է տալիս տնտեսությանը, առևտրին և զբոսաշրջությանը»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Կառավարության նիստից հետո հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհահատվածում տեղակայված ադրբեջանական անցակետում իրանական բեռնատարների վարորդների ստուգմանն ու հարկմանը։
Քերոբյանն ասաց, որ պատերազմից հետո, մինչև նորմալ կյանքին անցնելը, նման խնդիրներ կլինեն, ուղղակի պետք է սառնասրտորեն լուծել խնդիրները. «ՀՀ-ն իր գործողություններում փորձում է էսկալացիա թույլ չտալ, չնայած Ադրբեջանը անընդհատ նոր խնդիրներ է ստեղծում։ Եթե ձեզ թվում է, որ պետք է կյանքը կանգնեցնենք, ուրիշ ոչ մի բան չանենք, զբաղենք միայն այդ մի ճանապարհով, չշնչե՞նք, չարտաշնչե՞նք, չքնե՞նք, չզարթնե՞նք, ես սասում եմ, որ այդ խնդիրները պետք է լուծել, բայց բացի այդ խնդիրներից շատ այլ հարցեր կան, որ պետք է լուծվեն։ Ասել, որ մի խնդիր է պետք լուծել, մնացածը մոռանալ՝ ճիշտ չէ»։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը. ադրբեջանցիները ջղաձգվում են
Գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթի համաձայն ՝ այս տարվա օգոստոսի...
Եթե դու մյուս անգամ էլ հորս անունը տաս, կտեսնես, թե ինչ կլինի քո հետ․ Քադիրովը սպառնացել է
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը սպառնացել է «բոցավառ կրակների մեջ վառել» չեչեն նախկին դաշտային հրամանատար Ահմեդ Զաքաեւի...